A
A
Մանկական ներկայացումներն այս տարի ինտերակտիվ են (տեսանյութ)
Ամանորի հեքիաթը գողացած հայտնի Գրինչի հետքերը Տիկնիկային թատրոնի մուտքի մոտ արդեն հուշում են՝ ներսում կրքերը թեժ են լինելու: Այս տարի տիկնիկային ներկայացումը երեխաները ոչ միայն նայում են, այլեւ դրա անմիջական մասնակիցը դառնում։ Փոքր թատրոնը, նույնպես, այս տարի ինտերակտիվ ներկայացում է պատրաստել։ Այստեղ երեխաներն անգամ չեն նստում: Էլֆերի առաջարկած հանելուկներին պատասխանելով՝ նրանք հավաքում են ադամանդներ, որպեսզի նախ տեսնեն Հիսուսի ծննդյան տեսարանը եւ հետո հայտնվեն Ձմեռ պապիկի սենյակում: Ինտերակտիվ ներկայցման ընթացքում, երեխաները նաեւ իրենց երազանքներ են գրում հրաշքների ծառի վրա ու նամակ գրում Ձմեռ պապին։ Իսկ ամփոփելով 2015 թվականը՝ թատրոնների ղեկավարները ուրախությամբ են նշում՝ այն բուռն էր ու հագեցած: Ավելին՝ տեսանյութով