Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքի տանիքի ճաղավանդակները պոկվել և ընկել են ցած

Հասարակություն
911

Հունվարի 7-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատութան փողոցի թիվ 13 շենքի տանիքի ճաղավանդակները կախվել են առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ճաղավանդակների մոտ 6 մ հատվածը պոկվել և ընկել էր: Փրկարարներն ամրացրել են ճաղավանդակների՝ մոտ 3 մ երկարությամբ հատվածը: *** Հունվարի 7-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի պատշգամբներից մեկի տանիքի թիթեղը ընկել է մոտակայքում գտնվող ծառի վրա. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ծառի վրայից (մոտ 4մ բարձրության) իջեցրել են թիթեղյա ծածկը (մոտ 3 քմ): *** Հունվարի 7-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի Թանահատի 9-րդ փողոցի թիվ 3 տան օժանդակ շինությունների (անասնագոմ, հացատուն, անասնակերի ծածկը) տանիքները (մոտ 400 քմ) ձյան ծանրությունից փլվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ. Ք.-ին պատկանող օժանդֆակ շինությունների տանիքների փլուզման հետևանքով փակվել է անասնագոմի մուտքը: Հրշեջ-փրկարարները բացել են անասնագոմի մուտքը: *** Հունվարի 7-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի ավտոճանապարհը տեղացած ձյան պատճառով դարձել է անանցանելի ինչի պատճառով վատառողջ քաղաքացուն հնարավոր չէ տեղափոխել հիվանդանոց կամ շտապօգնության ծառայության ավտոմեքենա կանչել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Գավառի ՃՇՇ աշխատկիցները մաքրել են ճանապարհահատվածը և փրկարարները քաղաքացուն մոտեցրել են համապատասխան դեղորայք: Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատել են քաղաքացիների (4 հոգի), ովքեր ձնաբքի պատճառով չէին կարողանում շարունակել ճանապարհը: Փրկարարարները քաղաքացիներին մոտեցրել են Հացառատ թաղամաս: *** Հունվարի 7-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի 9-րդ բնակարանի (5-րդ հարկ) պատշգամբի թիթեղյա ծածկը ձյան ծանրությունից թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թուլացած թիթեղյա ծածկը: *** Հունվարի 7-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողցի թիվ 16 շենքի 5-րդ հարկի պատշգամբից բետոնե կտորներ են թափվում: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատշգամբից կախված են բետոնե կտորներ. առկա է ընկնելու վտանգ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են 5-րդ հարկի բացօդյա պատշգամբից կախված բետոնե կտորները: