A
A
«Աերոֆլոտը» մի շարք թռիչքներ է հետաձգել եղանակի պատճառով
Ռուսական «Աերոֆլոտը» հետաձգել է մի շարք ներքին և միջազգային թռիչքներ՝ առատ ձյան և բքի պատճառով։ Այս մասին հայտնում է ավիաընկերության կայքը։
Այս առավոտ 14 չվերթ է հետաձգվել՝ դեպի Վոլգոգրադ, Կազան, այլ ՌԴ քաղաքներ, ինչպես նաև՝ Ստամբուլ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն և Փարիզ։
Կանխատեսվում է, որ այսօր Մոսկվայում ձյունն առավել առատ կսկսի տեղալ և կուղեկցվի ուժեղ քամիով։