Դարձեք «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի գործընկեր
ԴԱՐՁԵ՛Ք ԵՄ` ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒՅԹ ԵՒ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Սկսե՛ք տարին նոր մարտահրավերներով։ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հրավիրում է 50 մշակութային առաջնորդների Արևելյան գործընկերության 6 երկրներից՝ միանալու մշակութային առաջնորդության ծրագրին։ Ծրագիրն անվճար է և կենտրոնանում է պետական ու մասնավոր հատվածներում, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում ներգրավված գովազդի, ճարտարապետության, արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների, արվեստի, աուդիովիզուալ ինդուստրիայի, արհեստների, դիզայնի, նորաձևության, փառատոների, ֆիլմերի, խաղերի, մշակութային ժառանգության, ՏՏ, երաժշտության, կատարողական արվեստների, լուսանկարչության, հրատարակչական գործի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտներում աշխատող մենեջերների կարողությունների զարգացման վրա։ Ծրագրին միանալով և մասնակցելով առաջին միջոցառմանը՝ Դուք կհանդիպեք առաջատար մշակութային մասնագետների ԵՄ ստեղծարարական ոլորտներից, կիմանաք Գործընկերային ծրագրի մասին, կգրանցվեք՝ առաջիկա 18 ամիսների ընթացքում կայանալիք աշխատաժողովներին մասնակցության հնարավորությունների համար: Որպես մշակութային առաջնորդ Դուք կկարողանաք համապատասխանեցնել դասընթացների ծրագիրը Ձեր անձնական կարիքներին: Յուրաքանչյուր աշխատաժողով կմիավորի միջազգային և տեղական փորձագետների: Անհատական ծրագիրն ավարտելուց հետո Դուք սերտիֆիկատ կստանաք։ Աշխատաժողովի թեմաները կընդգրկեն՝ մարդու իրավունքների պաշտպանություն, դրամական միջոցների ներգրավում, արվեստի մարքեթինգ, լսարանների զարգացում, ֆինանսական հմտություններ և այլն: Ծրագիրը կընտրի 50 առաջնորդների, ովքեր պետք է բավարարեն հետևյալ պահանջները․ Գրել մեկ հոդված կամ հետազոտություն Ծրագրի կայքի համար, Միանալ մշակութային կառավարման որոշակի թեմայով աշխատանքային խմբի, Մասնակցել առնվազն երկու աշխատաժողովների, Միանալ Ծրագրի «Մշակութային խնդիրների» արշավին: Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ․ հունվարի 30-ը Ձեր երկրի ազգային համակարգողին ուղարկել նամակ [email protected] հասցեով՝ հաստատելով Ձեր հասանելիությունը հունվար/փետրվար ամիսներին՝ ստեղծարարական առաջնորդության դասընթացին մասնակցելու համար և 200 բառերի շրջանակներում ներկայացնելով Ձեր հետաքրքրվածությունը ծրագրով, ինչպես նաև կցելով Ձեր ինքնակենսագրությունը: