A
A
Լոնդոնը մտահոգված է առաջնագծում լարվածության բարձրացմամբ. պարզաբանում
«Հանուն օրենքի» շարժման այսօրվա նախաձեռնության առնչությամբ Երևանում բրիտանական դեսպանատունը տարածում է հետևյալ հաղորդագրությունը. Միացյալ Թագավորության կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի առաջընթացը և Եվրախորհրդի (կամ դրա որևէ բաղկացուցիչ մարմնի) աջակցությունը այդ աշխատանքերին: ՄԹ-ն մտահոգված է վերջին շրջանում առաջնային գծում լարվածության բարձրացմամբ և կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում: Հիշեցնենք, «Հանուն օրենքի» շարժումն այսօր պահանջում էր չեղարկել վաղը ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քննարկումը: