Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղցկեղով հիվանդների տարիքի փոքրացում է նկատվում». ուռուցքաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bc8fc5e5e3d25f2ff6feecb4608df38f

Արդյո՞ք քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։ Առողջապահության նախարարությունում հրաժարվում են մեկնաբանել աղյուսակը, որը կազմված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա։  Ըստ դրա՝ մեր երկրում 100.000 բնակչի հաշվով քաղցկեղից մահանում Է տարեկան 229 մարդ։  Առողջապահության նախարարությունը, սակայն,  2012 թվականից հետո  տվյալները չի հրապարակում։ «Կան թվեր, որոնք համապատասխանում են վիճակագրությանը, կան՝  ոչ»,-ասաց ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Պարոն Բազարչյանն, այնուամենայնիվ, չի հերքում՝ քաղցկեղից մահացությունը մեր երկրում մեծ է: «Իհարկե, լավ կլիներ, որ դա լիներ ցածր»,-շեշտեց նա: Ուռուցքաբան Ներսես Բերբերյանն ինքն էլ դժվարանում է ասել՝ որքանով են արժանահավատ այդ տվյալները: Սակայն այն, որ տարեցտարի օնկոլոգիական հիվանդությունների աճ է գրանցվում, փաստ է։ «Եվ ավելի վատն այն է, որ տարիքի փոքրացում եմ նկատում»,-նշեց նա: Առավել հաճախ, ըստ բժշկի՝ մարդկանց ոչ արդյունավետ բուժումը պայմանավորված է լինում ֆինանսական խնդիրներով: «Եթե հիվանդը վճարունակ չի, չի կարողանալու այդ ամենն անել: Եվ եթե չկարողանա, մենք լավ արդյունքներ չենք ստանա: Քիմիաթերապիայի հարցերն են. բավականին թանկ դեղորայք է, մենք որոշ հիվանդների համար այնպիսի դեղորայք ունենք, որ մի ամպուլան մինչև 1 մլն դրամ է հասնում»,-ընդգծեց պարոն Բերբերյանը:   Մանրամասները՝ տեսանյութում