Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարությունը հորդորում է մշակաբույսերը պաշտպանել ցրտահարությունից

Հասարակություն
41b5ccf5c9a04eda165a097ec6bea99f

Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 27-ի  գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25 oC, Արարատյան հարթավայրում` -12 -15 oC,  հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում մինչև - 30 oC, Արարատյան հարթավայրում` - 15 - 18o ցուրտ: Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված օրերին ցուցաբերել առավել մեծ զգուշություն ջերմատներում և սինթետիկ  թաղանթների տակ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն ու սածիլները, պահեստներում, նկուղներում, մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները ցրտահարությունից պաշտպանելու համար: Խորհուրդ է տրվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին