A
A
Սաստիկ բքի պատճառով փակվել է Գորիս-Սիսիան ճանապարհը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, փակվել է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն