Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները փակ են

Հասարակություն
snow5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Աբովյանում, Եղվարդում, Գյումրիում և Աշոցքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն