Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություններ ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգում

Հասարակություն
dram

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի վաղ, քան` 1)   2016 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, 2)  դիմելու ամսվա 1-ից՝ եթե դիմումը ներկայացվում է 2016 թվականի ապրիլի   1-ից հետո: Ծնողն իրավունք ունի վերը նշված կարգով տնօրինել ընտանեկան դրամագլուխը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետ ծնողը կարող է դիմել բանկ՝ ընտանեկան դրամագլխի գումարը վերը նշված կարգով տնօրինելու համար:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին