Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլի հարձակումը կազմակերպել էր հայ սպասավորը. arevelk.am

Հասարակություն
stambul

Թուրքական կայքերը, հղում անելով ոստիկանական աղբյուրներին, նշում են, որ պոլսահայ հայազգի Հակոբ Դեմիրճիի տան վրա հարձակումը կազմակերպել է նրանց տանը ժամավճարով իբրև սպասուհի աշխատող հայաստանցի կինը: Հենց նա էլ իր հայաստանցի ծանոթներին հայտնել է, որ տանը մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն կա, ինչն էլ առիթ է դարձել աննախադեպ հարձակումը կազմակերպելուն: Հանցագործները մտել են տուն, կապկպել ամուսիններին, թալանել տունը, ինչից հետո տանտերը՝ Հակոբ Դեմիրճին, չդիմանալով բռնությանը, մահացել է, իսկ նրա կինը՝ Սեդա-Աիդա Դեմիրճին, տեղափոխվել է հիվանդանոց: Երեկ Պոլսո Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի է ունեցել Հակոբ Դեմիրճիի հուղարկավորությունը, իսկ նրա կինը գտնվում է ազգականների տանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում Հիշեցնենք, ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս առնչությամբ։