Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբաստանյալ տնօրենը չէր ներկայացել դատարան

Հասարակություն
dat

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանի գործով դատական նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական հանրաքվեի օրը 1/07 ընտրատեղամասում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկելու համար: Մանկապարտեզի տնօրենը, սակայն, չի ներկայացել դատական նիստին, եւ դատավոր Դավիթ Հարությունյանը դատական նիստը հետաձգել է մինչեւ փետրվարի 25-ը: Հիշեցնենք, որ ամբաստանյալը նախորդ դատական նիստին ընդունել էր իր մեղքը եւ միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել: Ի դեպ, նա միջնորդել էր դատարանին՝ տեսանկարահանում չանցկացնել՝ պատճառաբանելով, որ դա արժանապատվության հարց է: