Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչքար՝ Վահագն Հովնանյանի հիշատակին

Հասարակություն
001

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վահագն Հովնանյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի հիշատակին նվիրված միջոցառմանը: Վահագն Հովնանյանի ծննդյան օրվան նվիրված արարողության շրջանակում կատարվել է մեծ բարերի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության և օծման կարգ: Այնուհետ ներկաները հարգանքի տուրք են մատուցել ազգային և հասարակական գործչի հիշատակին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն