Ինչպես հեթանոսականը դարձավ քրիստոնեական (տեսանյութ)
Հեթանոսական մի շարք տոների վերածումը քրիստոնեականի, սովորական, պատմական գործընթաց է: Այդպես եղել է միշտ՝ բոլոր նոր կրոնները իրենց նախորդից վերցրել են որոշ տարրեր ու համապատասխանեցրել սեփական պատկերացումներին: Գրեթե բոլոր տոներն ունեն իրենց քրիստոնեական մեկնությունը: Օրինակ Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, իսկ Տրնդեզը՝ Տիառնընդառաջը, 40 օրական Հիսուսին Տաճարին ընծայելու օրն է: Սակայն այս տոների անցկացման ձեւերն անգամ հուշում են դրանց հեթանոսական արմատների մասին: Պարզ երեւում է, որ այն նվիրված է տիրին, Վահագնին, դրա համար կրիչը պահպանվել է՝ որպես կրակ. նշում է կրոնագետ Վարդան Խաչատրյանը: Տոների հեթանոսական արմատնները մեր համաքաղաքացիներից ոմանց ստիպում են առհասարակ չտոնել դրանք: Հայ առաքելական եկեղեցին վստահեցնում է, որ օրինակ Տյառնընդառաջի կրակի վրայով թռչելը ամենեւին էլ կրակապաշտություն չէ: Այդպես են կարծում նաեւ մեր համաքաղաքացինեը: Ավելին՝ տեսանյութով