Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որդին՝ Կարեն Դեմիրճյանի արձանի մասին

Կարևոր լուրեր Հասարակություն
87a76b198e4b775c31ea5f72d42bf184

«Մեր և քաղաքապետարանի միջև որևէ տարաձայնություն չկա: Թե մենք, թե քաղաքապետարանը ուզում ենք, որ լինի լավ, գեղեցիկ հուշարձան»,-«Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց Ստեփան Դեմիրճյանը՝ Կարեն Դեմիրճյանի որդին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Երևանի քաղաքապետարանի և Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների միջև անհամաձայնություններ են ծագել Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամկետների հետ կապված: Քաղաքապետարանը, ըստ լուրերի, ցանկանում է, որպեսզի հուշարձանը բացվի ապրիլի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը , իսկ ընտանիքի անդամները ցանկանում են , որ այն հետաձգվի մինչև գալիք տարի՝ մինչև Կարեն Դեմիրճյանի 85- ամյակը: Հուշարձանի բացման կոնկրետ ժամկետների մասին Ստեփան Դեմիրճյանը որևէ բան չնշեց՝ ասելով միայն. «Երբ որ բացումը լինի, կիմանաք անպայման: Կրկնում եմ, որ մեր և քաղաքապետարանի միջև ոչ մի կոնֆլիկտ չկա, հավելյալ ինֆորմացիան կհայտարարվի հետագայում»: Կարեն Դեմիրճյանի հուշարձանի քանդակագործն է Տիգրան Արզումանյանը: Ստեփան Դեմիրճյանից տեղեկացանք նաև, որ հուշարձանը նա դեռևս չի տեսել , այն չի տեսել նաև Ռիմա Դեմիրճյանը՝ նրա այրին: Ի դեպ, քաղաքապետարանը նույնպես հայտնել է, որ կողմերի միջև տարաձայնություններ չկան։