Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դոլմամա»-ի տերը՝ քաղաքը «վերակառուցելու» զոհ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dolmama-dat-nkar

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պուշկին 8 և 10 շենքերի օտարման գործով  դատական նիստը: Կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված այս տարածքի կառուցապատող «Լոկալ Դեվելոփերս»-ը դիմել է դատարան, որպեսզի փոխհատուցման դիմաց «Դոլմամա» ռեստորանի սեփականատերը՝ Ժիրայր Ավանյանը, ազատի տարածքը: «Ես չեմ կարծում, որ պարոն Ավանյանն այս երկրում դարձել է մի մեծ դավադրության միակ թիրախը: Նա դարձել է զոհ այն քաղաքականության, որը մեր իշխանությունները 10 տարուց ավելի վարում են քաղաքը «վերակառուցելու» ծրագրի շրջանակներում»,- այսօր հայտարարեց  Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը: Իսկ դատարանում հանդես եկավ միջնորդություններով՝  նոր ապրանքագիտական փորձաքննություն անցկացնել, «Դոլմամա» ռեստորանին գործով ներգրավել որպես երրորդ անձ, դատարան ներկայացված երեք միանման գործերն էլ վերամիավորել: Միջնորդությունները քննարկելու համար  դատավոր Էդիկ Ավետիսյանը դատական նիստը անժամկետ հետաձգեց: Իսկ Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչը չի հասկանում՝ ինչպես են գերակա հանրային շահ անվան տակ մարդու սեփականությունը վերցնում եւ տալիս մեկ այլ մարդու: «Բոլորս կհասկանայինք, որ վերցնեին ձեռքից եւ այնտեղ գազամուղ կառուցեին, այլ տարբերակ չկա եւ սեփականատերն էլ կհասկանա, որ այդպես է: Բայց ոչ ոք չի կարող հասկանալ, որ ինքը ապրում է իր տան մեջ, տունը քանդեն, գա ուրիշը ապրի, ինչո՞ւ»: «Լոկալ Դեվելոփերս»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանն էլ ավելացնում է, որ կա կառավարության որոշում եւ հանձնարարություն ընկերությանը՝ օտարել տարածքը. «Կարո՞ղ է մեր տան համար ենք առնում»,- հարց է տալիս նա: Դատական նիստի օրվա եւ ժամի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ: