Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ

Քաղաքականություն
zhar

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի անդամների՝ ընտրական հարցերով ավագ խորհրդական Րիչարդ Լափփինի և ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը, որպես առաջնահերթ խնդիր, մատնանշեց քվեարկված ցուցակների հրապարակումը, մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդնումը, քվեասենյակում տեսախցիկների տեղադրումը և պարզ համամասնական ընտրակարգը: Ա. Մարտիրոսյանը նաև համոզմունք հայտնեց, որ եթե ՀՀ ընտրական նոր օրենսգրքում չլինեն վերը նշված կետերի ամրագրումը, ապա դա կհանգեցնի ազատ և թափանցիկ ընտրական պրոցեսի չեզոքացմանը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի կեղծված հանրաքվեին և ընտրություններին:   ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն 18 փետրվարի 2016 թ.