Մեր ժամանակների «Լոռեցի Սաքոն»
Շվեդիայի արքայական բալետի առաջատար մենապարող Արսեն Մեհրաբյանը փետրվարի 21-ին, Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա «Լոռեցի Սաքոն» բալետային ներկայացումով։ Այն տեղի է ունենալու «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի 75 -ամյակին նվիրված հոբելյանական համերգի ժամանակ։ ««Լոռեցի Սաքոն» բալետային ներկայացումը բեմադրելն ինձ համար վարպետության դաս էր, քանի որ ես դա իմ ձևով եմ ներկայացնում։ Փորձում եմ բեմադրության մեջ իմ խոսքն ասել»,- ասաց «Հզոր զգացմունքներ» շվեդական պարային շոուի գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիր Արսեն Մեհրաբյանը ,որը Հայաստանում անցկացնում է նաեւ վարպետության դասեր՝ տեղի պարողների համար։ «Չեմ մոռացել մեր պարարվեստի քոլեջը, քանի որ հիմքը նրանք են ինձ տվել»,-ասում է նա։