Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմո օր»-ը՝ փետրվարի 21-ին

Հասարակություն
televizor_internet3x4

2016թ-ի փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում տեղի կունենա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող Աքսերելացիոն ծրագրի Դեմո օրը։ Միջոցառման ընթացքում մասնակից ստարտափ թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը արդեն 3-րդ անգամ անցկացնում է ստարտափ աքսելերացիայի ծրագիրը, որին մասնակցել են տարբեր ոլորտներում նորարար լուծումներ առաջարկող 45 ստարտափեր։ Նրանք ծրագրի ողջ ընթացքում խորհրդատվություն են ստանում ոլորտի փորձառու մենթորներից, կենտրոնի միջոցով կապ հաստատում պոտենցիալ ներդրողների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ դրսից։ «Ծրագրի ընթացքում թիմերը մեծ առաջընթաց են գրանցել։ Սկզբում նրանցից շատերը ունեին ընդամենը «հում» գաղափար, իսկ ավարտին արդեն պատրաստի պրոդուկտ, որը ներգրավել է բազմաթիվ օգտատերերի։ Վառ օրինակներից մեկը սննդի առցանց առաքման համար նախատեսված Cartly հավելվածն է, որը ընդամենը լավ գաղափար էր սկզբում։ Ներկայումս 500-ից ավել մարդ արդեն ներբեռնել է այն և ակտիվորեն կիրառում է ամենօրյա գնումները անելիս։ Բազմաթիվ ներդրողներ ներկա կլինեն միջոցառմանը, և թիմերը կկարողանան ներգրավել ներդրումներ իրենց պրոդուկտի հետագա ընլայնման և բարելավման համար։», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը: Ստարտափ աքսելերացիայի ծրագրի նախորդ շրջաններում ընդգրկված ստարտափերից շատերը արդեն դարձել են կայուն բիզնես ոչ միայն հայկական, այլ միջազգային շուկայում` ունենալով հարյուր հազարավոր օգտատերեր և ներգրավելով 2 միլլոն ԱՄՆ դոլլարից ավել ներդրումներ։ Նրանք ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնք կիրառելի են ցանկացած երկրում։ Այս փուլում ընդգրկված ստարտափերից շատերը փորձում են լուծել գլոբալ խնդիրներ, այսինքն նրանց թիրախային շուկան ընդգրկում է տասնյակ միլիոնավոր պոտենցիալ հաճախորդներ: