Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

Պաշտոնական
0prp74zr9g4glo9bdqo7

Փետրվարի 21-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված. անհրաժշետ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն: Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը: Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատելով, որ կենդանաբանական այգու դիմաց ժայռաբեկորներ են թափվել ճանապարհի երթևեկելի հատված հեռացրել են դրանք և սահմանազատել տարածքը: