Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դադարեցվել են դատավորի լիազորությունները

Պաշտոնական
7f386545479c43b357d4467c0d584a62

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Հ. ՏԵՐ-ԱԴԱՄՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 17-ի ԱԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ. 2016 թվականի փետրվարի 20-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ ՏԵՐ-ԱԴԱՄՅԱՆԻ լիազորությունները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. Փետրվարի 20 Երևան ՆՀ- 194 -Ա