Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողը կդիմի դատարան՝ ընդդեմ պատգամավորի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
action-journalists

Մի խումբ լրագրողներ այսօր հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց: Նրանք պահանջում էին դատապարտել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝լրագրողին հայհոյելու եւ վիրավորելու համար: Մի խումբ լրագրողների, քաղաքացիների ու պատգամավորների ստորագրություններով վերոնշյալ պահանջը ներկայացվեց ԱԺ էթիկային հանձնաժողովին ու ԱԺ բոլոր խմբակցություններին: Լրագրողների ակցիային միացել էին ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը եւ Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Ալյանս» կուսակցությունը ևս դատապարտում է լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Ի դեպ, լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ում վիրավորել էր Մհեր Սեդրակյանը, պատրաստվում է դիմել դատարան: akc action journalists1