Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեղուտ»-ի աշխատակիցն ընկել է զետեղարանի մեջ

Պաշտոնական
texut15-397x265

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ Հայկ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲ ընկերության հարստատուցիչ ֆաբրիկայի հանքաքարի պահեստում իր աշխատանքային պարտականությունները կատարող, «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ, Ալավերդի քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանն ընկել է թիվ 3 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը: Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին