Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց

Հասարակություն
nkar-nubarashen-1

Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր մնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց: «Գիշերը ամեն ինչ նորմալ անցավ: Հանդիպում-զրույց տեղի ունեցավ նախկին քաղհալածյալների հետ, հնչեց ազգային երգ ու պար: Մեզ միացան նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը եւ այլոք»,- «Ա1+»-ին ասաց Պավել Մանուկյանը: Նա նաեւ հայտնեց, որ ըստ պլանավորածի մինչեւ ժամը 8.00-ն մնալու են ՔԿՀ-ի դիմաց՝ իրենց զորակցությունը հայտնելով Գեւորգ Սաֆարյանին: Երեկ թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը, եւ թե ոստիկանները հորդորում էին հեռու կանգնել տարածքից եւ բարձրախոսով որեւէ բան չհաղորդել՝ նշելով, որ դա խանգարում է ՔԿՀ-ի աշխատանքին: «Դերասանական ոչ մի բան մեզ մոտ չանցավ եւ մենք շարունակեցինք ակցիան»,- ասաց ազատամարտիկը: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել:Արդյունքում Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր: