A
A
Վարդանանց տոնը՝ Նյու Յորքում
Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանի սաները մեծ շուքով նշեցին Վարդանանց տոնը, որը համընկավ նաև ԱՄՆ Նախագահների տոնին։ Դրոշակների արարողությունից հետո հնչեցին ԱՄՆ և ՀՀ օրհներգերը ։
Ներկաները ջերմությամբ ընդունեցին բարձր դասարանի աշակերտների
կողմից ներկայացված թատերախաղը՝ նվիրված Մեծն Վարդանին ։ Դպրոցի
խմբավար Անահիտ Պողոսյանի ղեկավարությամբ հնչեցին հայրենասիրական
խնբերգեր՝ նվիրված Վարդան Մամիկոնյանին։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՆՅՈՐՔ
Լուսանկարները՝ հեղինակի