Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանք՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

Պաշտոնական
nkar-yntrutyn-1

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 9/17 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 9/17 ընտրատեղամասի ընտրողներ Ռենա Ստեփանյանցի և Տիգրան Մելիքյանի փոխարեն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են այլ անձինք։ Նախնական քննության համաձայն՝ նշված ընտրողների անունների դիմաց այլ անձանց անձնագրային տվյալներ է ներառել, ստորագրել և քվեարկել թիվ 9/17 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Հ.Հովհաննիսյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական  օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին