Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Փորձել են կողոպտել 175 տարվա  նկուղը (տեսանյութ)

Հասարակություն
ZM9oJadrge8

  Մի քանի  օր առաջ անհայտ անձինք փորձել  են  կողոպտել  175 տարվա պատմություն ունեցող այս նկուղը, որտեղ 5 մետր խորությամբ թաղված են  հայտնի Թաիրովներից մնացած  գինու կուժեր։ «Խառնել են իրար ուղղակի, երեւի կուժն էլ չեն գտել, որովհետեւ լույս չկար եւ իրենք լույսի տեղը չգիտեն: Մնում էր լոմով քանդեին, ջարդեին եւ նա  իր թանկությունը կորցնում էր»,- ասում է Պուշկին 4/5 հասցեի  տան տիրոջ փեսան՝  Կարեն Գրիգորյանը: Իրացման գոտում հայտնված Պուշկինի 4/5  տան բնակիչները  չեն բացառում, որ այս կերպ իրենց փորձում են ահաբեկել, թեեւ որեւէ մեկին չեն կասկածում։ «Դրա համար էլ մենք պատասխան քայլն արեցինք, նույն օրը հենց սարքեցինք, ամեն ինչը հետ բերեցինք»,- նշեց Կարեն Գրիգորյանը Իր նախկին բնակիչներով հայտնի այս տունը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունը  պատրաստվում է   օտարել 196 մլն 100 հազար դրամով։ Մինչդեռ,  ըստ տան  տերերի՝  932 քառ մետր տարածքի  իրական արժեքը՝  618 մլն 141 հազար դրամ է։ « Մեզ կողոպտում են, մեզանից գողանում են 400 մլն դրամ, հենց այնպես վերցնում են ու չկա»,- ասում է տան տերը՝ Աշոտ Կիլիկյանը: Շենքում գործել է Երեւանի առաջին ատամնաբուժական կլինիկան: