Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչու տղաներն իրար ձեռք բռնած չեն կարող քայլել» (տեսանյութ)

Հասարակություն
lgbt

Հայաստանում շարունակվում է սերմանվել խտրական մոտեցում փոքրամասնությունների հանդեպ, հատկապես՝ սեռական. կարծում է «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ Նրա համոզմամբ՝ այս ամենը կշարունակվի, քանի դեռ օրենսդրական կարգավորում չկա. «Խտրականության մասին օրենք է անհրաժեշտ, որովհետև այսօր անհանդուրժող են ոչ միայն հասարակությունը, այլև պատկան մարմինները։ Մինչև վերևից չասեն, որ չի կարելի խտրական վերաբերվել, շարունակելու են հայհոյել, ծեծել, չեմ բացառում, որ փոքրամասնություններին պաշտպանող ՀԿ-ներն էլ վերացնեն ու այս բռնության դեպքերը չբացահայտեն»։ Ասել, թե ամբողջ հասարակությունն է անհանդուրժող՝ սխալ է, կարծում է հոգեբան Սոնա Հարությունյանը. «Եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, բոլորն ավելի հանդուրժող են դարձել։ Միայն մի դեպքը հաշվի առնելով՝ ասել, որ բոլորն են վատ վերաբերվում՝ ճիշտ չէ»։ Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանն էլ զարմանում է մարդկանց վերաբերմունքից. «Ինչու՞ են մարդիկ նորմալ վերաբերվում, երբ տղան աղջկա հետևից իր սեռական ցանկություններն է ասում, բայց նորմալ չեն վերբերվում նրան, որ երկու տղա իրար ձեռք բռնած քայլում են»։ Հիշեցնենք, փետրվարի 15-ի երեկոյան Երևանի Մոսկովյան փողոցում երեք անձի կողմից հարձակման է ենթարկվել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 5 ակտիվիստ։