Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավարի մասունքները չեն ուզում հանձնել պետությանը (տեսանյութ)

Հասարակություն
tangarani-tnoren-nkar

Վաղը լրանում է հայ մեծ զորավար Անդրանիկի 151-ամյակը: Ինչպես այսօր հայտնեց զորավարի թանգարանի տնօրեն Իլյիչ Բեգլարյանը, մեծ միջոցառումներ նախատեսված չեն: Պարոն Բեգլարյանը չափազանց կարևորում է, որպեսզի Անդրանիկի մասին երիտասարդները շատ կարդան, տեղեկանան, քանի որ նրա կատարած հերոսություններն անգնահատելի են: «Ամեն զորավար չէր կարող նման պայքար մղել թուրքի դեմ. զորավար, որը 22 տարի զորք չի ունեցել»,-շեշտեց նա: Ռուսաստանում օրերս հերոսների մասին պատմող երկու գիրք է լույս տեսել և երկուսում էլ ընդգրկված են տեղեկություններ Անդրանիկ զորավարի մասին: Հարցին, թե ո՞րն էր հերոսի ամենամեծ պատգամը հետագա սերունդներին, թանգարանի տնօրենն ասաց. «Անկախությունը երևի թե զորավարի ամենամեծ պատգամն էր: Գիտեք ինչ, Ղարաբաղի պատերազմը ցնցեց աշխարհը: Մենք ունենք նվիրյալներ, որոնք պայքարեցին: Նրանք էլ հերոսներ են»: Ինչո՞ւ պարոն Բեգլարյանը չի ցանկանում, որպեսզի թանգարանին պետական կարգավիճակ տրվի. «Եթե թանգարանը պետական կարգավիճակ ձեռք բերի, պետք է զորավարի մասունքները հանձնեմ պետությանը: Բայց ես մեծ դժվարությամբ տեղափոխել եմ դրանք Հայաստան և մենք հիմա պահպանում ենք դրանք»: Ի դեպ՝ հերոսի թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից: Մուտքը բոլոր այցելուների համար անվճար է: