Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելուկի տարածքները կընդլայնվեն (տեսանյութ)

Հասարակություն
nkar-aveluk

«Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանման եւ օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում» ծրագրի համար նախատեսվում է ծախսել մինչեւ 800 հազար դոլար: Այսօր բնապահպանության նախարարը նշել է՝ ծրագրի շրջանակներում նաեւ հողերի դեգրադացման ծրագիր են իրականացնելու: «Կարելի է օրինակ բերել վայրի բուսատեսակներից ավելուկը , որը որպես դեղամիջոց եւ կերակրատեսակ օգտագործվել եւ օգտագործվում է մեր ժողովրդի կողմից: Այսօր այդ բույսը գտնվում է Կարմիր գրքի մեջ, ավելացնենք դրա տարածքները, որպեսզի կարողանանք օգտագործել»,- ասաց նախարարը: Ծրագրի թիրախային տարածքներն են Արարատյան հարթավայրը, Սյունիքի մարզը, Սեւանի ավազանը եւ հարող տարածքներ: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքերով՝ ամբողջ աշխարհն այսօր ջերմոցային գազերի արտանետումների հետ կապված խնդիր ունի: «Հնարավորություն է ստեղծվում, որպեսզի մենք ստեղծենք էկոպրոդուկտ, այսօր ամբողջ աշխարհը գնում է այս տեսակին, մարդիկ ցանկություն են հայտնում շուկայից ձեռք բերել այնպիսի ապրանքներ, որոնք մաքուր են, վտանգ չեն պարունակում իրենցից»,- ասաց նախարարը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի աջակցությամբ: