Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիքը նախագահականի մոտ է. կորցրել են տունն ու նյարդերը (տեսանյութ)

Հասարակություն
gazi-paytyun

Արդեն 3 տարի է՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչները մնացել են առանց տանիքի: 2013 թ մայիսին գազի պայթյունի հետեւանքով նրանք կորցրել են ոչ միայն իրենց տունը, այլ նաեւ առողջությունը: Այժմ Պետրոսյաններն ապրում են վարձով եւ սպասում դատաքննության ավարտին: Սակայն դատաքննությունն ավարտին չի մոտենում: Նրանց խոսքերով՝ ամեն անգամ նիստերը հետաձգվում են: Նախագահական նստավայրի մոտ հավաքվածներն այսօր համոզվել են, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է այս հարցը լուծել եւ ցանկանում են անձամբ հանդիպել նրան: Արտակ Պետրոսյանը նշում է՝ պայթյունի հետեւանքով երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել, իսկ այսօր էլ նյարդերն էլ ավելի են քայքայվում դատական նիստերի ժամանակ:     «Ասում են, որ նախադեպ չի լինում, որ «Գազպրոմ»-ին դատի տան»,- ասում է նա: Ըստ համապատասխան մարմինների եզրակացության՝ տունը գնահատվել է 10 մլն դրամ, իսկ գույքը 220 հազ. Դրամ: Որպես փոխհատուցում՝ Պետրոսյան ընտանիքին առաջարկվում է 12 մլն դրամ: Մինչդեռ Պետրոսյանները համաձայն չեն փոխհատուցման հետ: