Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղեկանքների ստացման համար սահմանվել են հատուկ ժամեր

Հասարակություն
c116ebb7db07a8142449f43771ee55d5

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիական ակտերի գրանցման գործընթացներին առնչվող քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ ԱՆ ընդունարանում ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 սահմանվել է աշխատաժամանակի բաշխում՝ հետևյալ հերթականությամբ. Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների, դիմումների ընդունման և տեղեկանքների տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00: Ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունման և թույլտվությունների տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00: Ապոստիլ դնելու համար դիմումների ընդունման և տրամադրման ժամեր՝ 10:00-13:00, 14:00-17:00: Ուղղման, փոխման և վերականգնման գործերի ընդունման և տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00: Միաժամանակ հայտնում ենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության գործառույթների հետ կապված խնդիրների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նախարարությունում գործող թեժ գծի՝ 010 59-41-48 հեռախոսահամարով: Հարգանքով ՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն