Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանի կիրճում պատնեշը սահել է դեպի գետը

Հասարակություն
hrazdan

Մարտի 1-ին, ժամը 11.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան գետի աջ ափին՝ ավտոճանապարհի հարևանությամբ, գետի պատնեշը մոտ 20 մետր սահել է դեպի գետը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: ԱԻՆ