Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կցուցադրվեն իտալական ֆիլմեր՝ կանանց մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
italakan

Մարտի 7-11-ը Երեւանում կանցկացվի իտալական ֆիլմերի շաբաթ, որի շրջանակներում յուրաքանչյուր երեկո հայ հանդիսատեսի դատին կհանձնվի 2010-2014 թվականներին նկարահանված իտալական լավագույն ֆիլմերը: Հայաստանում Իտալիայի դեսպանատանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում կազմակերպիչները խոսեցին փառատոնի ծրագրի մասին: Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաուրիցիո Կրոչատելին նշեց, որ անցած տարի բավական մեծ է եղել հետաքրքրությունը իտալական ֆիլմերի նկատմամբ. «Հույս ունեմ, որ այս տարի եւս փառատոնը շատ այցելություններ կունենա: Փառատոնի ֆիլմերը դիտելու են գալիս ոչ միայն իտալացիները, իտալախոս ուսանողները, այլեւ պարզապես կինոսերները»։ ԵՊՀ-ում իտալերենի դասախոս Լաուրա Պաչենտին էլ, որ Հայաստանում աշխատում է արդեն վեց տարի, իր խոսքում նշեց, որ շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են ֆիլմեր՝ կանանց մասին. «Քանի որ մարտի 8-ից կանանց մեկամսյակն է սկսվում, այդ պատճառով որոշեցինք հենց նրանց մասին ֆիլմեր ցուցադրել: Աշխատելով հայ կանանց հետ եւ ճանաչելով նրանց, նրանց հետաքրքրությունները, խնդիրները, ընտրեցինք ֆիլմացանկը, որը դիտելիս հայ կանայք կհասկանան, որ միայնակ չեն իրենց խնդիրներում»: Իտալական ֆիլմերի փառատոնի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի հինգ ֆիլմ՝ «Ամուսնություններ եւ այլ աղետներ», «Աստծո ողորմությամբ», «Երջանկության աթոռը», «Առաջին նշանակումը», «Հեռու մնա ինձնից»: Մուտքն ազատ է: Ցուցադրությունը՝ ժամը 18։00-ին։