Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ բեմ, 4 դաշնամուր, չորս վիրտուոզ դաշնակահար (տեսանյութ)

Մշակույթ
vahan-martirosyan

Մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում  Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը իր նախաձեռնած հերթական նվերը կմատուցի երաժշտասերներին: «Երաժիշտներն իմ ընկերներն են»,- ասում է Վահան Մարտիրոսյանը: Ուրախ է, որ հավաքվում են հայաստանյան համերգի առիթով: Ֆրանսուա-Գզավյե Պոազանը և Գլորիա Կամպաները շատ են լսել Հայաստանի մասին և երազում էին այցելել: Իսկ  այ Տրիստան Պֆաֆֆը արդեն երրորդ անգամ է Հայաստանում, այդ թվում նաև որպես անցյալ համերգի մասնակից: Չորս դաշնամուրի համար երաժշտական կտավ գրել է դեռ Բախը: Սակայն միայն այս մեկը, քանի որ Մեծն երաժիշտը անշուշտ հասկանում էր, թե որքան բարդ կլինի կազմակերպել նման համերգ: Նրա «տեսակետը» հավանաբար կիսում են և ժամանակակից կոմպոզիտորները, այնպես որ նման նախաձեռնությունների ժամանակ հիմնականում հնչում են փոխադրումներ: Ծրագիրն ինքը Վահան Մարտիրոսյանն է կազմել, փոխադրումները նույնպես, հատուկ այս համերգի համար: Կհնչեն Բախի, Ռավելի, Պուլենկի ստեղծագործություններից ու նաև երաժշտական անակնկալներ:   Untitled