Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երիտասարդների 60 տոկոսը չունի իդեալ» (տեսանյութ)

Հասարակություն
Adibekyan-nkar

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը կարծում է, որ կանանց դերը պետք է կարևորել մշտապես. «Դպրոցներում պետք է կին պատրաստել, մայր պատրաստել։ Կոսինուսը, տանգեսը, կոտանգեսը չեն օգնում կյանքում, այլ պետք է դպրոցում սովորել հմտություններ՝ կյանքի, ապրելու համար»,-նշեց նա։ Միաժամանակ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կինը կարծում է, որ եթե կինը միայն խոհանոցում լինի, չի կարող ապահովել իր երեխաների զարգացումը։ Բոլոր պարագաներում չափազանց կարևոր է կնոջը գնահատել. «Եթե կինը չլինի հարգված, երկիրը հզոր ու բարեկեցիկ չի կարող լինել, քանի որ կինն է դաստիարակում երեխաներին»։ «Հարցումները ցույց են տվել, որ երիտասարդների 60 տոկոսը չունի կնոջ, տղամարդու իդեալ։ Սա է խնդիրը»,-իր հերթին նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Տիկին Հովսեփյանն ավելացրեց, որ հենց դա էլ շատ հաճախ բերում է բաժանությունների։ Սոցիոլոգը շեշտեց նաև, որ քիչ չեն կանայք, որոնք տղամարդկանցից ավելի խելացի են։ «Ես տեստավորել եմ մի ամուսնական զույգի և պարզվեց, որ կնոջ IQ-ն 120 է, տղամարդունն՝ 95։ Հետո ես նուրբ ձևով փորձեցի տղամարդուն դա ասել, որպեսզի կնոջ որոշումներին շատ չըմբոստանա»։ Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ կին և կանացիություն հասկացությունները միասին շատ կարևոր են։ «Հիմա մենք գտնվում ենք հիպեր-իրականության մեջ և սեքսուալությունը փոխվել է։ Սակայն կրթական հաստատություններում դասավանդում ենք այն, ինչ 30-40 տարի առաջ է եղել»,-նշեց նա։ Բոլոր բանախոսները միացան այն մաղթանքին, որ կանայք միշտ սիրեն և լինեն սիրված։