Քաղաքացին բարձրացել է Սասունցի Դավթի արձանին և չի կարողանում իջնել
Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում և չի ցանկանում ինքնուրույն իջնել: Փրկարարներն իջեցրել են Հ. Պ.-ին (ծնվ. 1958 թ.). քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: *** Մարտի 8-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` մանկական երկաթուղու մոտակայքում, քաղաքացին Հրազդան գետն անցնելիս բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից: