Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

49 դոլարով՝ Եվրոպա, Ասիա. ո՞րն է պայմանը. armtimes.com

Հասարակություն
76466

Ընդամենը վերջերս ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրում պետական գրանցում ստացած «Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 21-ին առաջին չվերթը կիրականացնի՝  ուղղությունը՝ Իսրայել։ Դեռ նախորդ շաբաթվանից քննարկվում է, որ այս ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռելու դեպի Եվրոպա, Ասիա եւ ԱՊՀ երկրներ հասնել 49 դոլարից սկսվող գներով: Ընկերության բաժնետերերից Ռոբերտ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ մինչ այժմ որեւէ ավիաընկերություն հնարավորություն չի ունեցել նման մատչելի գներով թռիչքներ իրականացնել: Չե՞ն ցանկացել, թե «Արմենիայի» հնարավորություններն են այլ: Հարցրինք նաեւ, թե միգուցե սա սկզբի համար ընտրված գովազդային քաղաքականություն է, որը հետո փոխվելո՞ւ է: «Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի միջոցով արձագանքելով մեր հարցերին՝ Հովհաննիսյանը փոխանցեց, որ սա գովազդային քաղաքականություն չէ՝ միայն սկզբի համար, նման գներով թռիչքներ լինելու են պարբերաբար: «Այդ թռիչքները նախատեսված են հիմնականում նրանց համար, ովքեր 30-40 օր առաջ մտադիր են պլանավորել իրենց թռիքչները: Եվ այս թռիչքներից օգտվողները, եթե տոմսը արդեն գնել են, իրավունք չեն ունենալու այն ետ վերադարձնել, եթե վերջին պահին որոշել են, որ այլեւս չեն մեկնում: Նրանք պետք է տոմսը պատռեն՝ գցեն մի կողմ եւ որեւէ փոխհատուցում նախատեսված չէ»,- փոխանցեց ընկերության բաժնետերը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ այլ ընկերություններ նման գներով չեն կարողացել թռիչքներ իրականացնել՝ «Արմենիա»-ից պատասխանեցին, որ իրենք չեն մեկնաբանում այլ ընկերությունների վարած քաղաքականությունը, դա նրանց մարքեթինգային քաղաքականությունն է: Միեւնույն ժամանակ փոխանցեցին, որ միանգամայն հնարավոր է առանց վնասներ կրելու ժամանակ առ ժամանակ այդպիսի գներով թռիչքներ իրականացնել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում