Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց իրավունքների թեման՝ դեսպանատան ցուցահանդեսում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
meri-1

Գերմանիայի դեսպանատանն այսօր կայացավ Art+X ձևաչափի չորրորդ միջոցառումը։ Կանանց միջազգային օրն առիթ էր հանդիսացել, որ միջոցառման առանցքում դրվի կանանց իրավունքների թեման։ Անցյալ տարվանից մեկնարկած Art+X շարքի յուրաքանչյուր միջոցառում իր մեջ համադրում է գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես և անդրադարձ որևէ թեմայի։ Այսօր ներկայացվեցին նկարչուհի Դիանա Հակոբյանի աշխատանքները։ «Իմ գործերում շատ է շոշափվել կին-տղամարդ և կին-երեխա հարաբերությունները։ Ինչ վերաբերում է կնոջ ազատությանը, արդեն երևի դա մի քիչ թարս է դիտվում մեր հասարակության կողմից։ Երևանում մի քիչ տրվում են ազատություններ, բայց երբ դուրս ես գալիս գյուղեր, այնտեղ կարծես կինն ամբողջ բեռը կյանքի կրում է իր վրա»,-նշեց նա։ «Մենք միշտ այս ձևաչափի համար ընտրում ենք որևէ քաղաքական թեմա և այն համադրում մշակութային իրադարձությունների հետ։ Կարծում եմ՝ Հայաստանում մեծ առաջընթաց կա կանանց իրավունքների ոլորտում, բայց դեռ կան խնդիրներ, մասնավորապես՝ ընտանեկան բռնության հարցում»,-ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։ Նա նաև նշեց, որ թե Հայաստանում, թե Գերմանիայում դեռևս բաց է մնում կանանց մասնակցության հարցը թե քաղաքական, թե տնտեսական բնագավառներում։ Հարցին, թե ինչո՞վ Գերմանիան կարող է աջակցել մեր երկրին՝ այս խնդրի շրջանակներում, դեսպանը նշեց. «Մենք մեր սահմանափակ միջոցներով փորձում ենք Հայաստանում աջակցություն ցուցաբերել՝ այս ոլորտում գրանցվող առաջընթացին։ Անցյալ տարի Երիտասարդ փաստաբանների միությանը տվել ենք միջոցներ՝ կանանց իրավունքների հարցերի լուծման համար»։