A
A
Երիտասարդ ընտանիքներին՝ նոր հնարավորություններ բնակարանի հարցում
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում (Ծրագիր) իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք նախաձեռնվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Փոփոխությունները և լրացումները հաստատվել են ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 17-ի նիստում: Ծրագրում կատարված փոփոխությունների և լրացումների նպատակն է
- առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել Ծրագրում, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը,
- Ծրագրի հետագա աշխուժացումը՝ վերջին տարվա ընթացքում նկատվել է Ծրագրի ներքո երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկերի նվազման միտում:
- երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն,
- ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն: