Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Մկրտչյանը կրկին կխոսի ԵՊՀ ռեկտորի հետ

Հասարակություն
mar

Լեւոն Մկրտչյանը ճշտել է  ԵՊՀ-ից դուրս մնացած ուսանողի պատմությունն ու պարզել՝ համալսարանից դուրս են մնացել եւս 3 ուսանող, կրկին ֆիզկուլտուրայի դասին չմասնակցելու համար. «Երկու տարվա ընթացքում նրանց հնարավորություն է տրվել վերականգնել, բայց նրանք չեն արել դա»,- նշեց նախարարը: ԵՊՀ նախկին ուսանող Հովհաննես Եսայանի պնդումը, թե նրան հեռացել են քաղաքական հայացքների պատճառով, նախարարը կասկածելի համարեց. «Պետք է որոշակի ապացույց լինի դրա համար, որովհետեւ ռեկտորն ասում է, եթե մենակ ինքը հեռացված լիներ, թերեւս կարող էինք մտածել, բայց եւս երեքն են հեռացվել՝ ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու համար»: Նախարարը հավելեց նաեւ, որ կփորձի եւս մեկ անգամ այս թեմայի շուրջ խոսել ԵՊՀ ռեկտորի հետ: