Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող երեխան առանց տանիքի է

Հասարակություն
saylak

Կորցրած առողջության դիմաց  արդեն 10 տարի իրենց փոխհատուցումը  չստացած օդաչուներն այսօր նոր պաստառով էին եկել կառավարության շենքի մոտ: «Արդեն 3-րդ պաստառն ենք փոխում, ամեն անգամ թազացնում ենք, որ մեր ղեկավարության ուղեղը ավելի լավ աշխատի, որպեսզի ուշադրություն գրավի:  Հիմա Հայաստանում այնպիսի վիճակ է, որ ղեկավարությունը մտածում է միայն իր գրպանի համար»,- ասաց նա նախկին օդաչու Սեյրան Սարգսյանը: Փոխհատուցում են պահանջում նաեւ   Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Կառավարության շենքի մոտ են նաեւ  անտուն մնացած Կոնդի նախկին  բնակիչները, որոնք   որոշեցին փակել Տիգրան Մեծ պողոտան՝   վարչապետի ուշադրությանն արժանանալու  համար։  Ոստիկանները միանգամից պատ կազմեցին: «Երբ են փոխհատուցելու, թող օր ասեն, ինչքան կարելի է: Օրը ցերեկով եկան մարդկանց տները տրակտորով քանդեցին, թե շենք ենք սարքում:  Դե թող սարքեն, մարդիկ մնացել են փողոցներում: Կառավարությունն է ծախել մեր հողերը, հիմա մենք եկել ենք, որ մեր պայմանագրերը ծախենք իրանց վրա»,- ասաց Կոնդի նախկին բնակիչ Մհեր Կարախանյանը: Կառավարության շենքի մոտ արդարություն է փորձում գտնել  նաեւ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը՝ հաշմանդամություն ունեցող իր երեխայի հետ:  Գյուղում շենք  է կառուցվել, որից այդպես էլ իրենց բնակարան չի հասել։  Ի զարմանս նրա՝ ստացողների մի մասը բնակարանի կարիք չի ունեցել։ «Սոցիալապես անապահով եմ, չունեմ ոչ մի սեփականություն, չունեմ մշտական աշխատանք, կան մարդիկ, որոնք երկհարկանի առանձնատուն ունեն:  Կա ընտանիք, որ մեր գյուղից չէ: Ես դիմումը գրել եմ, որ բացահայտեն»,- նշեց նա: Դատախազությանը նամակներ է գրել, պատասխաները նրան չեն բավարարել։  Խնդիրը այսօր  էլ  ներկայացրել է  Կառավարության աշխատակազմի դիմում- բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին: «Ասեց դա  կոռուպցիա  չէ, դա  այլանդակություն է»: Արայիկ Սարդարյանը   նամակով դիմելու է  Հովիկ Աբրահամյանին՝ դրան կցելով նաեւ դատախազության պատասխանները: