Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Կարևոր լուրեր Հասարակություն
3413-16

Ուշադրություն Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալների` այս գիշեր հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Արարատյան դաշտում կրկին գրանցվել են ցրտահարություններ: Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները. Արմավիրում` -5, Մերձավանում` -7,5, Արտաշատում` -3, Արարատում` -1,5, Ուրցաձորում` -7, Աշտարակում` -5, Երևանում` -3…-5, Արենիում` -5, Բագրատաշենում` -4, Իջևանում` -2, Կապանում` -3 աստիճան ցուրտ: Բացառություն է կազմել Մեղրին, որտեղ բացասական ջերմաստիճան չի գրանցվել: Մարտի 19-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն կնկատվի ամպամածության որոշակի ավելացում, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2...-5, հողի մակերևույթին՝ -3...-6 աստիճան ցուրտ: Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն: Հանրապետության տարածքում` Մարտի 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: od Երևանում՝ Մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ: od1 Երևանի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝  22.00C (2008 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -4.20C (1976 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝  6.70C