Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոնի Ռոստովի օդանավակայանի տեսախցիկը նկարել է օդանավի անկման պահը (լրացված)

Կարևոր լուրեր Հասարակություն
բբց

11.15 Newsru.com ռուսական կայքը տեղադրել է է Դոնի Ռոստովում այսօր՝ մարտի 19-ի գիշերը ուղեւորատար օդանավի կործանման պահը: 11.00 Նախնական վարկածով վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ 10.00 Դոնի Ռոստովում օդանավի կործանման հետեւանքով զոհվածների նախնական ցանկում հայեր չկան։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպաստոսությունը ճշտում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օդանավը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները: Դոնի Ռոստովի օդանավակայանը փակ կլինի մինչև մարտի 20-ի առավոտյան ժամը 07:00-ն:Հետադարձ չվերթերը հետաձգվել են, Երևան-Ռոստով չվերթը նույնպես հետաձգվել է:   Ուղևորների ցանկը՝ այստեղ