Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ՝ բնակարան նվիրաբերողներին. քանդել նրանց դոմիկները. Վահան Թումասյան

Հասարակություն
Vahan-Tumasyan1

«Շիրակ կենտրոնը» ուրախ է և ողջյունում է անօթևան ընտանիքներին բնակարանների նվիրաբերման ոլորտում վերջին շրջանում նկատվողաննախադեպ աշխուժությունը: Հասկանալի է, որ երկար տարիների ընթացքում անօթևանության խնդիրը բավականին բարդություններ է առաջբերել և որոշելը, թե ում և ինչպես բնակարաններ նվիրել, նույնպես դժվար է: Օրինակ՝ մեզ հանդիպել են ընտանիքներ, ովքեր դժվարությամբ ենհամակերպվում՝ առնետների բնի վերածված խոնավ ու քայքայված, տնակները քանդելու մտքի հետ: Ընտանիքներ էլ կան, ովքեր իրենց առանցայդ էլ ծանր սոցիալական վիճակը առավել ծանր ներկայացնելու նպատակով, պնդում են թե, իբր ժամանակավոր կացարանը իրենց չիպատկանում: Հանդիպում են նաև ընտանիքներ, ովքեր անգամ բնակարաններ ունենալուց հետո էլ փորձում են դոմիկները պահել: Իհարկե շատընտանիքներ կան, ովքեր իրոք այլոց դոմիկներում են բնակվում, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շատ-շատերն էլ պարզապեսհորինում են: Այդ իսկ նպատակով բնակարաններ անօթևան ընտանիքներին նվիրաբերող կառույցներին և անհատներին կոչ եմ անում,մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել  ժամանակավոր կացարանների պատկանելիությունը և փորձել ամեն գնով քանդել դրանք:Նույնիսկ այդ գործը չարժե վստահել բնակարանատերերին, քանի որ հնարավոր է բավարարվեն զուտ տնակները տեղափոխելով մի տեղից՝ մյուսը: Հավատացեք Գյումրին անօթևանությունից և տնակներից կարող է ձերբազատվել միայն դոմիկների քանդման ճանապարհով: Ես «Շիրակկենտրոնի» երկարամյա փորձից ելնելով եմ ասում, իսկ մենք վերջին 3 տարիներին տասնյակ բնակարաններ ենք նվիրել և տասնյակ դոմիկներ ենքքանդել: Վահան Թումասյան