Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց վերք եղել է, բռնություն ո՞չ (տեսանյութ)

Հասարակություն
hospital

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ակցիայից ժամանակ տուժած Ռուզաննա Եղնուկյանին ցուցաբերել են առաջին օգնությունը։ Մեր թղթակցի հետ զրույցում բժիշկը հայտնել է, որ կարեր են տեղադրել, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոտրվածք չունի, սակայն տուժողը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել։ Ըստ բժշկի, սակայն, բռնության նշաներ իրենք չեն հայտնաբերել։ Տուժողի ամուսինը՝ Կարո Եղնուկյանը, որ բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել ու քիչ առաջ տիկնոջ մոտ։ Նա ևս պնդում է, որ կինը բռնության է ենթարկվել։ Հիշեցնենք, Մաշտոցի պուրակում այսօր ակցիա էր ի պաշտպանություն «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի։ Մանրամասն՝ այստեղ