500 կգ քաղցրավենիք են տարել զորամաս (տեսանյութ)
Հյուսիսային պողոտայում հայրենասիրական երգեր են հնչում: Այդ ընթացքում մի խումբ երիտասարդներ հայ զինվորին սատարելու համար դրամահավաք են իրականացնում: «Ողջ հասույթը տրամադրվելու է ԼՂՀ մի քանի զորամասերին: 3 օր լինելու ենք ԼՂՀ-ում, այցեր ենք կատարելու զորամասեր, այդ օրերի ընթացքում կազմակերպվելու են տարբեր տեսակի միջոցառումներ, համերգներ, նաեւ ազգագրական երգ ու պարի ուսուցում։ Բացի հանգանակությունից մարդիկ կարող են նաեւ քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ կամ ինչ-որ գտնվում են անհրաժեշտ է, կարող են բերել»,- «Ա1+»-ին ասաց «Մենք» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Արամ Անդրեասյանը: Նրա խոսքերով՝ հավաքված գումարը իր նպատակին է ծառայելու։ Նմանատիպ ակցիաներ եւս երեք անգամ իրականացրել են : «Նախորդ ակցիաների ժամանակ հավաքվել է ավելի քան՝ 700 000 դրամ գումար: Երբ գնացել էինք Մեհրաբի զորամաս, մեզ հետ տարել էինք 3000 տուփից ավելի ծխախոտ, 500 կգ քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ»: Այցելությունը նախատեսվում է ապրիլի 2-ից 5-ը, որին մասնակցելու են զինծառայողների ծնողները: