Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղմուկ հանած թռիչքը մեկ ժամով հետաձգվել է

Հասարակություն
chvert-nkarrrrrrrrr

Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթն ուշանալու է գրեթե մեկ ժամով։ Այն նախատեսված էր ժամը 20.40-ին էր, սակայն կատարվելու է 21.30-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից։ Հիշեցնենք, որ այսօր իրավապահ մարմիններում տեղեկություն էր ստացվել, որ հենց այդ չվերթի ինքնաթիռը պայթելու է։ Ավելի ուշ, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարություն տարածեց, որ ոստիկանները ստուգումների արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել։ Նշենք նաև, որ խնդիրը կապված է Մոսկվա-Երևան թիվ 557 չվերթի հետ, որը նախատեսված էր 19.40-ին, սակայն կատարվելու է 20.34-ին։