Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թշնամու գնդակից վիրավորվածը «Էրեբունի» ԲԿ-ում է

Կարևոր լուրեր Հասարակություն
hospital

Տավուշի մարզից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը կայուն է գնահատվում: Տուժածի մոտ առկա է ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասվել են փափուկ հյուսվածքները, վերքը չթափանցող է: Այս մասին հայտնում է «Էրեբունի» ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։ Հիշեցնենք, երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ թշնամու գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը։ «Հիվանդն ունի նաև երրորդ կողի կոտրվածք: Մինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Իջևանի բժշկական կենտրոնում նախնական մշակման է ենթարկել վերքը, դադարեցվել է արնահոսությունը: «Էրեբունի» ԲԿ-ում անմիջապես առաջնային մշակման է ենթարկվել վերքը, հեռացվել են օտար մարմինները: Հիվանդը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի և բուժումը կշարունակի ստանալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Վիրահատության կարիք տուժածը չի ունենա»,- հայտնում է ԲԿ մամուլի խոսնակը :