«Աղանդավորները նաև քաղաքական պատվեր են կատարում» (տեսանյութ)
Հայաստանում մոտ 67 կրոնական կազմակերպություն կա։ «Դրանք կեղեքում, բաժանություն են մտցնում մեր կրոնի մեջ։ Կան կազմակերպություններ, որ իրականացնում են քաղաքական պատվերներ։ Մեր եկեղեցին ուժեղացնելու կարիք ունենք։ Կան աղանդավոր երիտասարդներ, որոնք հրաժարվում են բանակում ծառայելուց։ Այս բոլորը խնդիրներ են, որ պետք է լուծել»,-ահազանգում է Հայ ազգայնական շարժման ղեկավար Նորայր Բադալյանը։ Իսկ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանը շեշտեց, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետական մարմինների ուշադրությունից դուրս է մղված։ «Օրենքում բաց կա, ինչը պետք է շտկել։ Օրենքի վերափոխում է անհրաժեշտ»,-նշեց նա։ Երիտասարդները փորձել են խոչընդոտել քաղաքի տարբեր հատվածներում կրոնական կազմակերպությունների հրապարակային քարոզչությունը։ «Նրանք ստենդ են դնում տարբեր այգիներում ու քարոզում մարդկանց, օրինակ՝ Եհովայի վկաները։ Մենք ստիպողաբար վերցրել ենք նրանցից բոլոր բուկլետները մի քանի անգամ, և որոշ ժամանակ նրանք չէին քարոզում։ Բայց հիմա նորից նույնն է։ Մեր կազմակերպությունը շատ փոքր է, մենք չենք կարող ամեն ինչ միայնակ անել։ Նշեմ նաև, որ վերջերս Կյանքի խոսք աղանդից մի աղջիկ ստիպել է սիրած տղային մտնել այդ աղանդի մեջ, որպեսզի ամուսնանա իր հետ»,-ընդգծեց Սևան Աղաջանյանը։